Կզորակոչվի 147 հազար մարդ. Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին


23:24 , 30 մարտ, 2023

Lurer.com-ը գրում է.

ՌԴ ղեկավարը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին, փաստաթղթի տեքստը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զորակոչը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը, այն կվերաբերի 18-ից 27 տարեկան ՌԴ քաղաքացիներին։

Ընդհանուր առմամբ, գարնանային զորակոչի շրջանակներում նախատեսվում է կանչել 147 հազար մարդու, ասվում է տեքստում։