Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա


21:17 , 30 մարտ, 2023

«Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը։

«Մենք այդտեղից ոչ մի տեսակի եկամուտ չունենք։ Հակառակը` տարիներ շարունակ սեփական գրպանից գումարներ ենք հատկացրել, որպեսզի դաշտը պահպանվի։ Մինչև հիմա պարտք ենք ֆեդերացիային։ Սնանկացման գործընթացից հետո ֆինանսական միջոցներ չունենք և չենք կարողանում որևէ բան անել»,– նշել է Աղաբաբյանը։