Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ թշնամին որտեղ հարմար բարձունք տեսնի և հնարավորություն ունենա այդտեղ տեղակայվելու` հաստատ անելու է


19:37 , 30 մարտ, 2023

Եթե գիտեինք , որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել, որ ապրիլի 1-ից Հայաստանը Արցախին կապող երթուղին պետք է փոխվեր, դժվա՞ր էր գնահատել և հաշվարկել հնարավոր սցենարները, թե այդ ժամանակ թշնամին ի՞նչ գործողություններ կանի:
Սև լճի պատմությունը դաս չեղա՞վ:
Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ թշնամին որտեղ հարմար բարձունք տեսնի և հնարավորություն ունենա այդտեղ տեղակայվելու` հաստատ անելու է:
Ինչի՞ չենք նախօրոք մենք մեր ստորաբաժանումները տեղակայել Տեղ գյուղի համապատասխան բարձունքներում:
Կարո՞ղ է հերթական անգամ մտածել ենք, որ թշնամին կառուցողական կգտնվի: