Միայն տեսնեք`ինչ շքեղ հանգիստ են անցկացնում Եվա Բաղդասարյանն ու ամուսինը


17:58 , 30 մարտ, 2023

Starnews.am-ը գրում է․

StarNews-ն առաջինն էր, որ տեղեկացրեց դերասանուհի Եվա Բաղդասարյանի անձնական կյանքում կատարված փոփոխության մասին:Դերասանուհին ամուսնացել էր, ինչի մասին փորձել էր չխոսել  և գաղտնի պահել:

Դերասանուհին օրերս հյուր էր Ամալյա Հովհաննիսյանի Look&face հաղորդմանը, որտեղ էլ բացել էր բոլոր փակագծերը:

«Արդեն մեկ տարի կլինի, որ միասին ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք: Շատ դժվարությամբ կարողացա գաղտնի պահել, ես չեմ սիրում երբ անձնականս հանրության քննարկման առարկա է դառնում, կողակիցս էլ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ եմ եղել»,- ասել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: