Հարված՝ Գռզոյի բիզնեսին


16:32 , 30 մարտ, 2023
Գռզոյի եկամուտները հայտնվել են հարվածի տակ. բացի այն, որ որոշվել է չխոչընդոտել պետական հիմնարկներին ԱՊՊԱ-ով զբաղվող կազմակեությունների ընտրության հարցում՝ մտցնելով ԱՊՊԱ-ով զբաղվող ընկերությունների ընտրության մրցութային կարգ, դեռ մի բան էլ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մարտի 30-ին որոշում է կայացրել՝ թույլատրելու «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը. Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը:

Գռզոն, փաստորեն, հայտնվում է հարվածի տակ. բացի այն, որ նրան պատկանող "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ն ակնհայտորեն զրկվելու է հավելյալ եկամուտներից, դեռ մի բան էլ «Սումալուն» է սկսելու գործել՝ խփելով Գռզոյին պատկանող մեկ այլ եկամտաբեր օբյեկտի՝ «Երևան» տոնավաճառի գործերին:

Ո՞րն է Նիկոլի հակագռզոյական նոպայի իրական պատճառը: Իհարկե, ՔՊ-ականները, ծաղկեցնելու համար Նիկոլին, կշտապեն այս ամենը մեկնաբանել նրան քաղաքականապես ձեռնտու դիտակետից՝ պնդելով, թե իբր Նիկոլը գործնականում է ապացուցում, որ իշխանամերձ օլիգարխիատի շահերը չի սպասրակում, բայց առնվազը պետք է միամիտ լինել՝ հավատալու, որ առանց հիմնապատճառի Նիկոլը կարող էր նման քայլի դիմել. կա՛մ Գզռոյին ինչ-որ բաներ է «նամիկատ» անում, կա՛մ հասկանալով սեփական վարկանիշի խայտառակ ցածր լինելը՝ ջանում է ստեղծել թյուր տպավորություն, թե իբր հավասար աչքով է նայում բոլորին:

Ինչ էլ լինի, մտահոգվողը պետք է Գռզոն լինի. նա է այս ամենի արդյունքում «աղքատանալու»: