Ալիևին էլ կարելի հասկանալ. արդար չէ, որ իրեն Հաագայով դատեն այն հանցագործությունների համար, որը նա արել է Մոսկվայի դրդմամբ


13:03 , 30 մարտ, 2023
Իսկ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու է ՀՀ կողմից դեռ չվավերականացված Հռոմի ստատուտը տենց աղմուկ բարձրացրել Մոսկվայում, իսկ Տաջիկիստանի կողմից վավերացման փաստն անաղմուկ է... տեղական ագենտուռան էլ դա սկսեց ակտիվորեն կապել Պուտինի հետ, թեպետ պրոցեսը շատ ավելի վաղ էր սկսել, քան Պուտինին ձերբակալելու որոշումը:
Բանը նրանում է, որ խնդրո առարկան Ալիևն է, նրան է ռեալ վտանգ սպառնում, ոչ թե Պուտինին: Կրեմլին սպառնացող վտանգների շարքում ՀՀ ՍԴ որոշումը թոփ 100-ի մեջ էլ չկա: Մինչդեռ Ալիևին որպես դաշնակից կորցնելը թոփ 5 սպառնալիքների մեջ ա: Իսկ Էրդողանին կորցնելը թոփ 3:
Ալիևին էլ կարելի հասկանալ: Արդար չէ, որ իրեն Հաագայով դատեն այն հանցագործությունների համար որը նա արել է Մոսկվայի դրդմամբ: Սրա մասին արդեն բացեիբաց գրում են իրենց մամուլում: