Մարմնամարզիկները դրամական պարգևներ են ստացել Աշխարհի գավաթի փուլերում մեդալներ նվաճելու համար


17:37 , 28 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է․

Սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի երկու փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները դրամական պարգևներ են ստացել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հովանավոր Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերության կողմից: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մասնավորապես, Արթուր Դավթյանը երկու փուլերում էլ ոսկե մեդալնե նվաճելու կապակցությամբ ստացել է 1 մլն դրամ, արծաթե մեդալակիր Գագիկ Խաչիկյանը՝ 500,000 դրամ, իսկ բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը՝ 250,000 դրամ:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերության տնօրեն Նարեկ Նալբանդյանին:

«Յուրաքանչյուր խրախուսանք, գովեստի խոսք պարտավորեցնում է մեզ և մարզիկներին էլ ավելի պատասխանատվությամբ մոտենալ մեր կատարած աշխատանքին և ավելի բարձր նվաճումների հասնել ու բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: