«Հրապարակ». Ում է մակագրվել փոխքաղաքապետի կալանքի դեմ բողոքը


10:26 , 28 մարտ, 2023
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու դեմ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը դատարանը վարույթ է ընդունել, բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին, քննության օր դեռևս նշանակված չէ: Նշենք, որ Սերգեյ Մարաբյանը բարձր վարկանիշ ունեցող դատավորներից է:

Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, նրան առաջադրված մեղադրանքը կապված է сovid-ի ժամանակ պետական միջոցների յուրացման հետ, Սիմոնյանը մեղադրանքը չի ընդունում: Մարտի 12-ին նա կալանավորվել էր: