«Հրապարակ». Ավինյանը չի էլ թաքցնում՝ ինչու «տուն ճանապարհեց» Սարգսյանին


09:56 , 28 մարտ, 2023
Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական խորհրդակցությունն էր, որը վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեպետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ավինյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանի, Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի հետ աշխատանքի բաժանում են արել եւ որոշել, որ խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։

Մեր տեղեկություններով՝ Ավինյանի այս հայտարարությունն անակնկալի է բերել յուրայիններից շատերին, նրանք չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Սարգսյանին՝ որ վաղաժամ բազմի նրա գահին, եւ երեւանցիները քաղաքում կատարվող ցանկացած բան վերագրեն հենց իրեն։ Նախկինում նա անգամ չէր մասնակցում այդ խորհրդակցություններին։