Արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս Ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմը


16:13 , 25 մարտ, 2023

ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս Ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմը: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին հայտնել է Ռուսական Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս մետրոպոլիտ Լեոնիդը և հրապարակել համապատասխան փաստաթուղթը։

«Մի քանի տարի շարունակ գնում էինք դրան ՝ բծախնդրորեն համաձայնեցնելով հայկական օրենսդրության և մեր եկեղեցու կանոնների ու դրույթների իրավական մանրամասները, պահանջները։ Թեմի կանոնադրությունը մշակվել և հաստատվել է ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու շահերի լիարժեք պահպանմամբ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և անձամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Մոսկվայի պատրիարքարանի իրավաբանական բաժնի ղեկավարին աջակցության համար»,- գրել է մետրոպոլիտ Լեոնիդը։