Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանում է Հայաստան


13:13 , 25 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանում է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի Թուրքիայի հետ վաղը կայանալիք խաղին։

Լուսանկարները Instagram-ի Storys բաժնում հրապարակել է Դենիս Ջորկաեֆը և գրել․ «Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»։