Նոր և չհրապարակված կադրեր`Գևորգի և Քրիստինայի նշանադրությունից


19:42 , 24 մարտ, 2023

Starnews.am-ը գրում է․

StarNews–ը երեկ առաջինն էր գրել, որ Գևորգ Մկրտչյանի և նրա սիրելիի`Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրության օրն է: Մենք նաև ներկայացրել էինք առաջին կադրերը`նախապատրաստական աշխատանքներից:

StarNews -ը ամփոփ ներկայացնում է  շքեղ երեկոյի մանրամասներն ու ներկայացնում նաև տեսանյութեր:

Զույգը շքեղ երեկո էր կազմակերպել, որին հետևել  է StarNews–ն ու նկատել, որ աստղային զույգի նշանադրությանը ներկա է եղել 120 հյուր:

Նշանադրության կարևոր արարողությանը`կոնյակները բացելու պարտականությունն  իրենց վրա էին վերցրել Գևորգի եղբայրն ու Քրիստինայի պապիկը:

Հանդիսությունը վարել է երգիչ, դերասան Ավո Ադամյանը, ում երգի ներքո էլ եղել է զույգի առաջին պարը:

Գևորգն ու Քրիստին հետաքրքիր և չկրկնվող տորթ էին ընտրել իրենց կարևոր օրվա համար, ինչպես նաև շքեղ ձևավորում և գեղեցիկ տարոսիկներ` տարոսը ներկաներին բաժանելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: