Ի՞նչ է կատարվում իրականում խաղաղության մասին հայտարարությունների քողի տակ. եթե Նիկոլն է մնալու, անկակսած, ոչնչանալու ենք


16:10 , 24 մարտ, 2023
Կիսվելով Նիկոլի՝ նախորդ օրը խաղաղության անխուսափելիության մասին կատարած գրառմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարերել է՝ ԱՄՆ-ն բարձր է գնահատում «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի»՝ խաղաղության հաստատման առաջընթացի առնչությամբ ուղերձը՝ հավելելով, որ իրենք ոգևորված են Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլն էր թվիթել՝վստահեցնելով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա, իսկ նոր էսկալացիա չի լինի, և միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս «նարատիվին»:

Արևմուտքում վերջերս բավական ակտիվացել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իբր ռեալ հնարավորոթյունների մասին հայտարարություները՝ չնայած օբյեկտիվորեն չկա ոչ մի նախանշան, որ այդ խաղաղությունը կարող է իսկապես կյանքի կոչվել՝ խաղաղություն, որի հետևանքով չի արձանագրվի Հայաստանի մասհը: Մինչդեռ սրան զուգահեռ ակտիվացել են խոսակցությունները՝ կապված Իրանի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու հետ: Ավելին՝ Իսրայելի ու Ադրբեջանի հարցերով հայտնի որոշ լոբբիստներ ողջունել են լսումների ընթացքում Բլինքենի՝ Իրանի դեմ Ադրբեջանին սպառազինելու առաջարկն ու կոչը` վերացնելու Ադրբեջանի դեմ կիրառվող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Ադրբեջանին ձեռք մեկնելու ցանկությունն ամերիկացիները փորձում են հիմնավորել Իրանի հետ երկար սահման ունենալու փաստի հետ՝ չթաքցնելով իրենց շահագրգռվածությունը՝ Բաքուն Թեհրանի դեմ պատերազմում պոլիգոն սարքելու:

Հետաքրքիր է,որ Ադրբեջանի ընդդիմադիր սեգմենտը ներկայացնող որոշ գործիչներ սկսել են ահազանգել այն մասին, որ Ալիևը առաջանցիկ տեմպերով իրենց հանրությանը նախապատրաստում է նոր պատերազմի՝ կոչ անելու ընդդիմանալ բռնապետական ռեժիմի ծրագրերին: Այսինքն՝ մի կողմից՝ Արևմուտքն ու Նիկոլը խոսում են խաղաղության անխուսափելիութան մասին, մյուս կողմից՝ Բաքուն արագորեն պատրաստվում է պատերազմի՝ չթաքցնելով իր հավակնությունները թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի նկատմամբ:

Հարց՝ ի՞նչ խաղաղություն է սա, կամ արդյոք նման շանս առհասարակ կա՞, թե՞ ոչ: Հստակ է մեկ բան՝ Արևմուտքի խնդիրն Իրանին հնարավորինս իզոլացնելն է, իսկ այդ ճանապարհին հայ-ադրբեջանական խաղաղության պայանագիրը գուցե կարևոր դետալ է դիտարկվում՝ Հայաստանին դուրս դնելու պրոիրանական դաշտից. Ադրբեջանի հետ խաղաղութան պայմանագիր կնքած Հայաստանը պարտավորվելու է Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում առավելագույն չեզոքություն պահպանել չօգնելով նրան Արդրբեջանի դեմ պատերազմում: Սա՝ մի տարբերակ: Մյուսն էլ այն է, որ իրականում Արևուտքում ոչ մեկին հայ-ադրբեջանական իրական հաշտեցում պետք չէ, իսկ խաղաղութան մասին կոչերն իրականում ուղղված են ծրագրվող պատերազմի պատասխանատվությունն Արևմուտքից հեռացնելուն: Այսինքն՝ խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության մասին՝ ոմանք իրականում տակից պատերազմ են հրահրում՝ պայթեցնելու ողջ տարածաշրջանը՝ աշխարհի տաք կետերից մեկի վերածելու Հայաստանի տարծքը:

Ինչ փաստաթուղթ էլ կնքվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա ոչինչ չի նշանակելու: Աշխարհում ընթանում է ազդեցութան գոտիների վերաբաշխում, և կիզակետում հիմա Կովկասն է, ինչը նշանակում է տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերաձևում զենքի ուժով: Ուղղակի մնում է հասկանալ՝ այդ վերաձևման արդյունքում Հայաստանը կոչնչանա՞, թե՞ կմեծանա:

Եթե Նիկոլն է մնալու, անկակսած, ոչնչանալու ենք, եթե հաջողվեց սրանց վտարել, ոչ միայն կարող ենք կորցրածը հետ բերել, այլև ավելի ընդարձակվել: