Շնորհակալություն հայտնեցի Տեն Հագին․ Բոլտ


16:29 , 22 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է․

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, վազորդ Ուսեյն Բոլտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ.

«Նախ շնորհակալություն հայտնեցի նրան։ Նա չհասկացավ, թե ինչու եմ շնորհակալություն հայտնում։ Ես ասացի` «Ակումբին իր փառքի օրերը վերադարձնելու համար»:

Ես նաև հարցրի, թե ում է պատրաստվում գնել «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա հարցրեց. «Կա՞ն գաղափարներ»: Պարզ և զվարճալի զրույց….

Հաճելի է հիմա դիտել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը: Թիմի խաղում տեսանելի է նպատակասլացությունը, թիմը հրաշալի մրցաշրջան է անցկացնում։ Բոլոր խաղացողներն ավելի լավն են դարձել»,- Բոլտի խոսքերն է մեջբերում Metro-ն։