Ի՞նչ խայտառակ միջադեպ է տեղի ունեցել ռուսների ու ադրբեջանցիների միջև


14:37 , 22 մարտ, 2023
Թելեգրամյան ալիքներից մեկի տեղեկություններով՝ ադրբեջանցիները թիրախավորել են ռուս զինծաայողներին. հայ զինծառայողի որոնողական աշխատանքների իրականացման թույլատրման խնդրանքով ռուսները դիմել են ադրբեջանցիներին, որից հետո վերջիններս ժամադրել են նրանց, հետո էլ առանց նախազգուշական կրակոցների միանգամից թիրախավորել են: Ի դեպ՝ Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ մարտի 21-ի երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով ու ստացել համապատասխան բուժօգնություն։
Թե որքանով է սույն տեղեկությունը համապատասխանում իրականությանը, թերևս պարզ կդառնա շատ շուտով, բայց եթե պարզվի, որ թելեգրամյան ալիքի տեղեկությունը ճշմարիտ է, ապա հստակ հետևությունների տեղիք այն չի կարող չտալ: Ընդ որում՝ այդ հետևությունը պետք է անեն առաջին հերթին ռուսները՝ ճիշտ գնահատելով «դաշնակից» Ադրբեջանի պահվածքը: Փաստորեն՝ արցախցիներին թիրախավորելուց ու տեռորից հետո հիմա էլ ռուս զինծառայողներն են դարձել ադրբեջանցիների զոհ. նման կերպ Բաքուն հասկացնում է, թե ով է իրավիճակի տերը և ով է հարաբերություններում հանդես գալիս վերևից:
Արդյոք Մոսկվայում հետևություններ կանե՞ն, թե՞ կնախընտրեն «աչք փակել» կատարվածի վրա՝ սահմանափակվելով հերթապահ հայտարարություներով՝ նկատի ունենալով այն կախվածությունը, որ Մոսկվան այժմ ունի Իլհամից:
Սեղանին Ռուսաստանի արժանապատվությունն է…