Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ


11:36 , 22 մարտ, 2023

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Այս մասին հաղորդում է մարզպետարանը:

Նրանք տեղում  ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։