Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել


23:26 , 21 մարտ, 2023

Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել:
Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ:
Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար, և առկա մարտահրավերների պայմաններում դիմադրելու և պայքարելու գլխավոր միջոցը Արցախում ապրելն ու գործելն է:
Շնորհակալություն պայքարի այդ միջոցն ընտրած ու հետևողականորեն կիրառող յուրաքանչյուր արցախաբնակ հայի: