«Ուղիղ բանակցությունները միակ ճանապարհն են՝ հասնելու տևական և կայուն խաղաղության»․ Բլինքենը՝ Ալիևին


21:40 , 21 մարտ, 2023

Lurer.com-ը գրում է.

Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը և մեր պատրաստակամությունը՝ նպաստելու այդ ջանքերին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ուղիղ բանակցությունները միակ ճանապարհն են՝ հասնելու տևական և կայուն խաղաղության»,- գրել է նա։