ՉԼ-ում երեք իտալական ակումբ է շարունակում պայքարը, բայց առավելագույնը 7-8 իտալացիներ են հանդես գալիս այդ թիմերում․ Մանչինի


16:51 , 21 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է․

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է ազգային հավաքականի խնդիրների մասին։ Մասնագետի խոսքով՝ հավաքականը հարձակվողների պակաս է զգում։

«Հավաքականում հարձակվողների սուր պակաս կա։ Հարձակման գծում խաղացողների ընտրությունը չափազանց սահմանափակ է:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչում հանդես կգան Ա Սերիայի միանգամից երեք ներկայացուցիչներ, բայց առավելագույնը 7-8 իտալացիներ են հանդես գալիս այդ թիմերում։ Ահա ձեզ ողջ ճշմարտությունը»,- մեջբերում է Մանչինիին BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել «Նապոլին», «Միլանը» և «Ինտերը»:

Հաջորդ հանդիպումը Իտալիայի հավաքականը կանցկացնի Անգլիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում։ Հանդիպումը կկայանա մարտի 23-ին։