Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և վարչության պետերից մեկը


11:17 , 21 մարտ, 2023
Հակակոռուպցիոն կոմիտեն քննվող չարաշահումների գործով ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալաքյանին: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտենի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: