Թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, դա չի խանգարի երկու օր հետո գործողություն կատարելուն. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի և կառույցի՝ ՀՀ-ից դուրս գալու մասին


12:56 , 20 մարտ, 2023

Tert.am-ը գրում է.

«ՀԱՊԿ-ն դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ն պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, այլև իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Սիմոնյանը պատասխանեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն դուրս չի գալու Հայաստանից. «Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որևէ քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: