Այդ մեզնից հիմա պետք է վախենան մյուսները․ Զիելինսկի


16:52 , 16 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է․

«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:0) Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով։ 

Նեապոլիտանական ակումբը երկու հաղթանակների շնորհիվ՝ 2:0 և 3:0, դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

«Մենք կարող ենք լավ խաղալ ցանկացածի դեմ, հիմա մյուս թիմերը պետք է վախենան մեզնից: Մենք ուրախ ենք ակումբի և մեր երկրպագուների համար, ովքեր միշտ հիանալի աջակցություն են ցուցաբերում մեզ։ Մենք երջանիկ ենք, բայց գիտենք, որ կարող ենք ավելիին հասնել»,- Զիելինսկիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։