Մարտի 15-ին Գյումրիի փոխքաղաքապետ է նշանակել 28-ամյա ատամնաբույժ Մկրտչյան Վահագին, ով Նիկոլի կնգա հարազատ մորաքրոջ թոռն է


13:44 , 16 մարտ, 2023
Մարտի 15-ին Գյումրու ավագանին Գյումրիի փոխքաղաքապետ է նշանակել 28-ամյա ատամնաբույժ Մկրտչյան Վահագին, որը, պազվում է, «կապույտ արյուն» ունի. Նիկոլի կնկա հարազատ մորաքրոջ թոռն է:

Վահագը, մեկնաբանելով իր նշանակումը, վստահեցրել է, որ տեղի ունեցածը կապ չունի Աննայի բարեկամը լինելու փաստի հետ, իսկ իր փոխքաղաքապետ նշանակվելու մասին Նիկոլի կնիկը տեղեկացել է մամուլից: «Իմ ընտանիքը, իմ տոհմը, լինելով բնիկ գյումրեցի, ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի ակտիվ զարգացմանը, նաև քաղաքի մեջ մեր կոլորիտը ստեղծելուն: Մեր ազգությունը նույնիսկ անվանում ունի՝ Մսովենց»,-փորձել է Նիկոլի հետույքն ինչ-որ կերպ փրկել Աննայի ազգականը:

Ակնհայտորեն գործ ունենք ԽԾԲ-ական կոռուպցիոն մեխանիզմի դրսևորման հետ. Վահագի արդարացումները ոչ միայն համոզիչ չեն, այլև է՛լ ավելի են ընդգծում «Էրատոյի» գեների քաղաքական ուժը: Պարզ է, չէ՞, որ եթե Վահագի ազգուտակի անվանումը Մսովենց չէ, Թոթովենց էլ լիներ, եթե նա Աննայի հարազատը չլիներ, իր հինգրերոդ կետը կտեսներ, բայց Գյումրու փոխքաղաքապետի աթոռը դրա տակ չէր տեսնի: Առնվազը պետք է «լոխ» լինել՝ հավատալու Վահագի ճղճիմ լոլոներին:

ԽԾԲ-իզմի քննադատությամբ այս երկրում մշտապես Նիկոլն է հանդես եկել՝ նախկին իշխանություններին հենց այդ հիմքով մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի համար: Նա հայտարարում էր, որ ԽԾԲ-ն է մեր տունը քանդել, որ ԽԾԲ-ն է Հայաստանն ավերակի վերածել: Հիմա նույն բանը՝ է՛լ ավելի մեծ մասշտաբներով, ինքն ու կնիկն են անում, երկիրը սեփական «դուքյանը» սարքում ու լկտիաբար մարդկանց «ականջներից լապշա կախում»:

Ցավն այն է, որ սրանց դեռ հավատացողներ կան…