ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ


12:44 , 15 մարտ, 2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ-ից: