Չենթարկվելով նահանջ հրամանին, Էդուրադը մինչև վերջ մնաց իր պաշտպանած 101 դիրքում ու այնտեղ էլ անմահացավ. այսօր նա կդառնար 20 տարեկան


21:49 , 14 մարտ, 2023
Էդուարդը Ռուսաստանից էր վերադարձել՝ Հայրենիքին իր պարտքը տալու համար: Կապանում էր ծառայում:
Սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվեց նրանց պաշտպանած Ներքին Հանդի 101 դիրքի վրա: Էդուարդը չենթարկվելով նահանջ հրամանին, մինչև վերջ մնաց իր պաշտպանած դիրքում ու այնտեղ էլ անմահացավ...
Այսօր Էդուարդի ծննդյան օրն է: Նա կդառնար 20 տարեկան: Երկնային ծնունդդ շնորհավոր, լոսավոր տղա: Խունկ ու խոնարհում շիրիմիդ...