Ի՞նչ ա անելու կառավարությունը, որ Հայաստանում չբնակեցվեն ադրբեջանցիներ


18:24 , 14 մարտ, 2023

Երկրորդ դիտարկումը ասուլիսի մասով.
նիկոլը շրջանցեց ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման ռիսկին հակազդելու իրենց քայլերի հարցը։
Փոխարենը խոսեց հայ փախստականների մասին այն, ինչ բոլորս գիտենք՝ այո, կառավարությունը իրենց իրավունքների պաշտպանության հարցում ջանքեր չի գործադրում։
Իսկ ի՞նչ ա անելու կառավարությունը, որ Հայաստանում չբնակեցվեն ադրբեջանցիներ: Լռություն։ Փոխարենը ևս մեկ անգամ կրկնեց այն, ինչ բոլորս գիտենք՝ դա թշնամու տարածքային պահանջներն ա արտացոլում։
Փաստեցինք, հետո՞: Գործնական ռազմավարություն չկա, ծրագիր չկա, հակազդման մեխանիզմներ չեն մշակվում։ Անցել ա 3 ամիս և նույնիսկ պաշտոնական դիրքորոշում չկա այդ հարցով։