Պաշտոնական. Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում


17:13 , 14 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին: