Կխաղա՞ Մխիթարյանը «Պորտուի» դեմ․ ՈւԵՖԱ-ն ցանկ է հրապարակել


21:56 , 13 մարտ, 2023

Վաղը՝ մարտի 14-ին, կայանալու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Իտալական «Ինտերը» սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Պորտուի» հետ։  ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, համաձայն ավանդույթի, խաղի մեկնարկից  առաջ ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։

Հավանական մեկնարկային կազմերում է ընդգծված նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը։ ՈւԵՖԱ-ի համաձայն՝ Մխիթարյանից բացի մեկնարկային կազմում են լինելու նաև Լուկակուն, Լաուտարո Մարտինեսը, Մատեո Դարմիանը, Ֆեդերիկո Դիմարկոն, Նիկոլո Բարելան, Հաքան Չալհանօզլուն ու այլք։