Հայաստանի թրքակենտրոն իշխանության ղեկավարը, իր իշխանության և անձնական ապահովության համար, խոստացել է ալիևին Արցախն ամբողջովին հանձնել ադրբեջանին


21:48 , 11 մարտ, 2023

Ծավալվող իրադարձություններն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի թրքակենտրոն իշխանության ղեկավարը, իր իշխանության և անձնական ապահովության համար, խոստացել է ալիևին Արցախն ամբողջովին հանձնել ադրբեջանին։ Այս գործարքը փաստաթղթային ձևակերպում կստանա, եթե ժողովուրդը դարձյալ մանիպուլյացվի` «Ղարաբաղը ադրբեջանի կազմում թող լինի, որ Հայաստանի գոյությանը ոչինչ չսպառնա» դավադիր թեզով։
Ընդդիմությունը պետք է պայթեցնի այս թեզը, սա ոչ միայն խաբկանք է, այլև, ուղղակի Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագիր։ Սրանով թշնամու այս ծառան պլանավորում է և բավարարել թուրք տերերին, և հարմար պահի իշխանությունը իր նախընտրած մեկ այլ թրքակենտրոնի հանձնելով փախնել Հայաստանից, իհարկե որոշ կեննտրոններից արդեն անվտանգության երաշխիքներ ստացածի կարգավիճակով։