Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ չի կատարել. ՊԲ-ն հերքում է տարածված լուրերը


11:50 , 11 մարտ, 2023

Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ: 

Այդ առնչությամբ  «Արցախպրես»-ի հարցման  ի պատասխան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ  նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը: