Որոնք են կարմրուկի գլխավոր ախտանիշները․ ինչպես հասկանալ, որ դուք վարակվել եք


20:02 , 9 մարտ, 2023

Mediahub.am-ը գրում է․

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:

Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում, ու նրանց մոտ հիվանդությունը կարող է շատ ավելի ծանր ընթացք ունենալ, քան երեխաների. նշում է ինֆեկցիոն հիվանդությունների գծով ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցը:

Նրա խոսքով` մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: Իհարկե, շատ հազվադեպ, բայց հնարավոր է, հիվանդանալուց տարիներ անց պացիենտի մոտ զարգանա գլխուղեղի ախտահարում, որը որպես կանոն, հանգեցնում է մահվան:

Կարմրուկի դեմ պատվաստանյութը կիրառվում է մոտ 60 տարի, դրանք անվտանգ են, արդյունավետ են և մեծ ազդեցություն են ունեցել կարմրուկից մահացության նվազեցման վր