Դե Խեան ու ՄՅՈՒ-ն սկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները


22:10 , 7 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է.

Դարպասապահ Դավիդ Դե Խեան բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Tuttomercatoweb-ը:

Դարպասապահի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Թիմում մնալու համար Դե Խեան ստիպված կլինի գնալ աշխատավարձի կրճատման: