Բարսելոնան առանց Լևանդովսկու 6 խաղում 6 հաղթանակ է տարել


00:21 , 4 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է.

Մարտի 2-ի լույս 3-ի գիշերը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը, որում մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։

Էդեր Միլիտաոյի ինքնագոլի շնորհիվ հյուրերը հաղթեցին։

Նշենք, որ սա վեցերորդ հանդիպումն էր, որում «Բարսելոնան» խաղում է առանց հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու, և բոլորում էլ հաղթանակներ է տարել։

Լա լիգա «Ատլետիկո»-«Բարսելոնա»՝ 0-1,

16-րդ տուր «Բարսելոնա»-«Խետաֆե»՝ 1-0,

18-րդ տուր «Ժիրոնա»-«Բարսելոնա»՝ 0-1,

19-րդ տուր Իսպանիայի գավաթ

«Ինտերսիթի»-«Բարսելոնա»՝ 3-4,

1/16 եզրափակիչ Մադրիդի

«Ռեալ»-«Բարսելոնա»՝ 0-1,

1/2 եզրափակիչ 1-ին խաղ ՉԼ

Պլզենի «Վիկտորիա»-«Բարսելոնա»՝ 2-4

Հիշեցնենք, որ Լևանդովսկին մադրիդցիների դեմ խաղը բաց թողեց վնասվածքի պատճառով։