Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, գերի վերցրել 2 գյուղի բնակիչների. ընթանում են բախումներ


14:39 , 2 մարտ, 2023

ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկի բնակիչներին։ ՌԴ Ազգային գվարդիայի զինծառայողները բախումների մեջ են դիվերսանտների հետ», - ասել է աղբյուրը։

Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։

«Դիվերսանտների հարձակման է ենթարկվել երկու գյուղ՝ Լյուբեչանեն և Սուշանին: Այժմ պատանդ են պահվում մինչև վեց խաղաղ բնակիչ»,- ասել է գործակալության զրուցակիցը։