Ալեքսանդրիայի մրցաշար․ Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր


09:56 , 27 փետրվար, 2023

Armsport.am-ը գրում է․

Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Վազգեն Թևանյանը (65կգ) եզրափակչում հաղթեց ԱՄՆ ներկայացուցչին՝ նվաճելով ոսկե մեդալ։ Թևանյանը հաղթեց 8:2 հաշվով:

Հիշեցնենք՝ մեր մարզիկը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով ուզբեկ մարզիկին։