Ալ-Նասրը պատրաստ է պայմանագիր առաջարկել Սերխիո Ռամոսին


21:33 , 24 փետրվար, 2023

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Ալ-Նասրում։ Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել իսպանացի ֆուտբոլիստին, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

36-ամյա Ռամոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նշվում է, որ   փարիզեցիները չեն բանակցում խաղացողի հետ նոր համաձայնագրի շուրջ։

Այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Փետրվարի 23-ին Ռամոսը հայտարարեց Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։