Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել թունելները չմտնող չափազանց մեծ գնացքների պատճառով


15:56 , 22 փետրվար, 2023
Իսպանիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղարը և երկաթուղային պետական ընկերության ղեկավարը հրաժարական են տվել հասարակական և քաղաքական շարունակվող զայրույթի պատճառով. բանն այն է, որ Իսպանիայի երկու հյուսիսային շրջանների համար պատվիրված տասնյակ նոր գնացքները չափազանց մեծ են թունելներով անցնելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը:

Երեք տարի առաջ պետական երկաթուղային օպերատորը՝ Renfe-ն, հայտարարել էր Աստուրիայում և Կանտաբրիայում գնացքների շարժակազմի արդիականացման ծրագրերի մասին:

Սակայն անցյալ ամիս պարզվել է, որ 258 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրով կառուցվող գնացքները չափազանց լայն կլինեն երկու շրջանների որոշ թունելներով անցնելու համար:

Դրա հետևանքով Իզաբել Պարդո դե Վերան՝ Իսպանիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղարը, ինչպես նաև Renfe-ի նախագահ Իսաիաս Տաբոասը հրաժարական են տվել։