Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ


20:48 , 21 փետրվար, 2023

Armeniasputnik.am-ը գրում է.

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։