Սելենա Գոմեսը խոստովանել է, որ գիրացել է դեղամիջոցների պատճառով


15:13 , 17 փետրվար, 2023

Showbiz.am-ը գրում է.

Երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսն անդրադարձել է վերջին շրջանում գիրանալու պատճառով իրեն քննադատողներին՝ հայտարարել է, որ ինքը մոդել չէ և երբեք էլ չի լինի: Բացի այդ, նա մանրամասնել է, որ գիրանալու պատճառն աուտոիմունայիրն համակարգի՝ գայլախտի դեմ դեղամիջոցներն են:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 30-ամյա աստղն անկեղծացել է տիկտոկյան ուղիղ եթերի ժամանակ՝ կենտրոնանալով իր ֆիզիկական փոփոխությունները քննադատողների վրա:

«Իմ դեղերը կարևոր են, և ես հավատում եմ, որ դրանք օգնում են ինձ: Երբ ավարտեմ դրանք, կնիհարեմ», – մեկնաբանել է աստղը:

Նա նշել է, որ անկախ արտաքին տեսքից, նախևառաջ կարևորում է առողջությունն ու սեփական օրգանիզմի մասին հոգ տանելը: