13:52 , 13 փետրվար, 2023
Թուրքիա օգնություն ուղարկելուն ի պատասխան հայ-թուրքական կարգավորման հարցերով Անկարայի հատուկ ներկայացուցիչը՝ թուրք դիվանագետ Սերդար Քիլիչը, Թվիթերում շնորհակալություն է հայտնել, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հայրենակիցներիցս ոմանց մոտ։
Բայց առաջարկում եմ մի քիչ ուշադիր կարդալ գրածը...
Նախ՝ շնորհակալություն չի հայտնում Հայաստանին, այլ միայն անձամբ Կոստանյան Վահանին ու Ռուբինյան Ռուբենին։
Երկրորդը՝ ասում է «Ես միշտ կհիշեմ...», այլ ոչ թե «Թուրքիան միշտ կհիշի...» կամ էլ «Թուրքիայի ժողովուրդը միշտ կհիշի...»։
Անհեթեթություն է կարծելը, թե Հայաստանից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելը միջանձնային շփման մակարդակի իջեցնելը պատահական է։
Ըստ էության ակնարկ է, որ Թուրքիայի՝ որպես պետություն, կամ թուրքերի՝ որպես ազգի, տանձին չէ այդ օգնությունը։