Հաշվի առնելով Թուրքիայի երկրաշարժը՝ մենք ունե՞նք հին շենքերը քանդելու, դրանք նորերով փոխարինելու ծրագիր. Խաչատուր Սուքիասյան (Video)


19:26 , 8 փետրվար, 2023

Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով, որ տարածաշրջանը գտնվում է սեյսմիկ ակտիվ վիճակում և 1988թ-ին երկրաշարժի աղետը մենք տեսել ենք, ուզում եմ հարցնել կառավարությանը՝ ՀՀ-ում այն շենքերը, որոնք Սովետական միության ժամանակ կառուցվել են և դրանց օգտագործման ժամկետը լրանում է, արդյոք ունե՞նք ծրագիր, հաշվարկներ՝ դրանք նոր շենքերով փոխարինելու հետ կապված։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Արձագանքելով պատգամավորի հարցին՝ ՏԿԵ նախարար Գներ Սանոսյանը նշեց․

«Կարևոր հարց եք բարձրացնում, տարածաշրջանը նման վտանգով լի է։ Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունը իրար որոշակիորեն չեն համընկնում։ Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ երկրաշարժի ուժգնությունը կարող է մինչև 7 բալ լինել ու մեր շատ շենքեր կառուցվել են այսպիսի կարգավորումներով, բայց Սպիտակի դեպքը հակառակը ցույց տվեցին։ Ստացում է, որ մեր շատ շենքեր այդ ստանդարտների հետ որոշակի անհամապատասխանություն ունեն»,- ասաց նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: