ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ


16:52 , 8 փետրվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ փետրվարի 8-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ:

«Ընտանիքի վերամիավորման նպատակով մեր միջնորդությամբ 17 անձ տեղափոխվել է Հայաստան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ-ի  պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

ԿԽՄԿ միջնորդությամբ ընտանիքի վերամիավորման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվածների թիվն այս պահի դրությամբ 58 է: