Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում


23:52 , 7 փետրվար, 2023

Հատուկ դիրքորոշում ենք ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե Հայաստանում զինծառայողների իրավունքների վերաբերյալ՝ կապված զինված ուժերի նկատմամբ վերահսկման և կարգապահության թերությունների հետ
----
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ:
Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։
Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար:
Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է զինծառայողների իրավունքներին առնչվող «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ:
«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը բանակի խնդիրներին վերաբերող հիմնական վճիռներից է, որը Նախարարների կոմիտեի խստացված ընթացակարգով (enhanced procedure) վերահսկողության ներքո է, և դրա կատարումը կլուծի համակարգային խնդիրներ:
Հատուկ դիրքորոշմամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերում առկա խնդիրների լուծման ու իրավախախտումների կանխարգելման վերաբերյալ:
Նպատակն է նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների արդյունավետ ներդրմանը և, հետևաբար, աջակցել Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: