Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1602-ի
16:00 , 7 փետրվար, 2023
Սիրիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1602-ի, վիրավորվել է 3649 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Իդլիբի, Հալեպի, Համայի, Լաթաքիայի և Տարտուսի շրջաններում։
Ինչպես գրում է SANA լրատվական գործակալությունը մեծ թվով շինություններ են ավերվել և վնասվել նաև Սիրիայի հյուսիսում ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում։