ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են Օհանյանի և Չարչյանի դեմ քրհետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (ուղիղ)


13:44 , 7 փետրվար, 2023

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 7-ին մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը. Օրակարգում ընդգրկված է 24 հարց:

Օրակարգում են մասնավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չբոյկոտեց նիստերը, եկան գրանցվեցին, ապա դուրս եկան դահլիճից:

Բացի այդ, այս քառօրյայում ԱԺ-ն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրի Սարգիս Խանդանյանին: Հիշեցնենք՝ այդ պաշտոնից օրեր առաջ հրաժարվել էր Էդուարդ Աղաջանյանը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է մինչեւ 90 րոպե: