Այդքան հե՞շտ մոռացվեցին եվրոպական արժեքներն ու մեր ձգտումները դեպի Եվրոպա


16:49 , 4 սեպտեմբեր, 2013

Տարօրինակ ու վտանգավոր բան եմ նկատել: Ինչ է, թե որոշել ենք մտել ռուսական միասնական մաքսային համակարգ, հիմա ֆեյսբուքյան իշխանական թևը քննադատում է Եվրոպան ու փառաբանում Ռուսաստանը: Այ պարոններ, մոռացա՛ք, որ ամեն առիթի հենց եվրոպական արժեքներից էիք խոսում: Ինչ քննադատություն հնչում էր, դա վերագրում էիք եվրոպական ընտանիք մտնելու միակ միջոց: Մի բան էլ խրատներ էիք տալիս, որ քննադատները հետամնաց են, եվրոպական արժեքներ կրողներ չեն ու էլի նման բաներ: Ի՞նչ է, հիմա Ռուսաստա՞նն է մեր արժեքը: Այդքան հե՞շտ մոռացվեցին եվրոպական արժեքներն ու մեր ձգտումները դեպի Եվրոպա: