Լիզինգային ֆինանսավորում Evocabank-ում քո բիզնեսի համար


19:00 , 6 փետրվար, 2023

Evocabank-ը, ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների տեսականին ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, առաջարկում է ՀՀ և օտարերկրյա` առաջնային և երկրորդային շուկաներից նոր և օգտագործված սարքավորումների, ժամանակակից տեխնիկայի և տրանսպորտային միջոցների լիզինգային ֆինանսավորում:

 

Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`

 

Ի՞նչ է լիզինգը

Լիզինգը լիզինգային պայմանագրով գույքի ձեռքբերումն է նախատեսված որոշակի վճարի դիմաց` սահմանված պայմաններով և ժամկետով: Ֆինանսական լիզինգի պարագայում Բանկը ձեռք է բերում Լիզինգառուի կողմից ընտրված լիզինգի առարկան` վերջինիս այն հանձնելով վարձակալման` որոշակի հաստատված ժամկետով։ Վարձակալման ընթացքում Լիզինգառուն պարտավորվում է վճարել վարձավճար։ Վարձակալման ժամկետի ավարտին Լիզինգառուի ցանկությամբ լիզինգի առարկան կարող է սեփականության իրավունքով հանձնվել Լիզինգառուին:

 

Որո՞նք են լիզինգի առավելությունները

 

Evocabank-ում լիզինգային ֆինանսավորման մարման ժամկետը 6-72 ամիս է` կախված ձեռքբերվող լիզինգի առարկայից:

Տարեկան տոկոսադրույքը կազմում է`

 

Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մարման ժամկետը և տոկոսադրույքը կախված են լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից:

 

Լիզինգային ֆինանսավորման այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ