Պորտուգալիան Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինա


16:12 , 4 փետրվար, 2023

News.am-ը գրում է.

Պորտուգալիան Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիո Կոստան՝ չհստակեցնելով, թե քանիսն են ուղարկվելու։

Կոստան հայտնել է, որ Պորտուգալիան Գերմանիայի հետ բանակցություններ է վարում պահեստամասերի ձեռքբերման շուրջ, որոնք անհրաժեշտ են Պորտուգալիայի սպառազինության մեջ գտնվող Leopard մի շարք անգործունակ տանկերի վերանորոգման համար:

«Այս պահին մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք վերամշակել մեր որոշ տանկեր»,-ասել է Կոստան Lusa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 

Նա հավելել է, որ տանկերն Ուկրաինա կժամանեն մարտի վերջին։

Իր հերթին, Պորտուգալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով չի մեկնաբանի «սպառազինության եւ տեխնիկայի համակարգերի աշխատունակությունը»։