Նիկոլը առաջնային է համարում սեփական աթոռին շարունակաբար սոսնձված մնալու հարցը


15:59 , 4 փետրվար, 2023

Նիկոլի քրեական քրոնիկոնը

Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի` փետրվարի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Պարզվում է՝ Հայաստանում շարուրնակում է արագ տեմպերով աճել հանցագործությունների թիվը (2022-ին այդ ցուցանիշը կազմել է 24,4%), իսկ կոնկրետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը փաստացի ռեկորդային աճ է գրանցել՝ 76,3%: Բացի սա՝ ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Կարճ ասած՝ ավելի վատ պարզապես չի լինում:

Առաջին տարին չէ, որ Ոստիկանությունը ոչ հուսադրող տվյալներ է հրապարակում: Փաստն այն է, որ երկրում հանցագործությունների թվի աճը զուգորդվում է քաղաքական ցնցումներով, որոնք Նիկոլին շարունակաբար բերում-հանգեցնում են այն մտքին, որ իր միակ քաղաքական հենարանը կա ու մնալու է նախևառաջ Ոստիկանությունը, ու չնայած երկրում երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է «պագոնավորների» կամ համազգեստավորների թիվը, բայց դրանից հանցագոծության աճի մակարդակը, փաստորեն, չի նվազում:

Հարց՝ ինչո՞ւ: Պատասխանը խիստ տրիվիալ է՝ Նիկոլը ուժայինների սթաֆը չի ընդլայնում՝ ելնելով հանցագործությունների դեմ ադյունավետ պայքարի տրամաբանությունից, այլ ընդամենն իր համար քաղաքական խնդիր է լուծում՝ առաջնային համարելով ոչ թե հանցագործությունների թվի նվազման կամ աճի խնդիրը՝Ոստիկանության առաջնային գործառույթը, այլ՝ սեփական աթոռին շարունակաբար սոսնձված մնալու հարցը. Նիկոլին իր աթոռին սոսնձողներն են ոստիկանները, որոնք, բանուգործ թողած, ընկել են Նիկոլի հետույքի հետևից՝ երաշխավորելու այդ փրչոտ բնական բացվածքի կոմֆորտը:

Երբ մի երկրում ուժայինները գերքաղաքականացվում են, պատկերն այսպես անմխիթար է դառնում: