Ոչ միայն մարտի դաշտում, այլև միանգամայն խաղաղ պայմաններում Հայաստանը ոչ մի շանս չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ սասուններն ու նիկոլներն են երկրին «տեր» դառնում


14:51 , 4 փետրվար, 2023

Ի՞նչ օրինակ է ծառայելու Սասունը մատաղ սերնդին

Պարզվում է՝ Միքայելյան Սասունը որոշել է «կրթել» երեխաներին. բանակի օրվա առթիվ ԵԿՄ վարչության դահլիճում բացված ցուցահանդես են այցելել մի խումբ աշակերտներ,որոնց հետ հանդիպմանը Սասունը նրանց ներկայացրել է կառույցի ստեղծման ու կայացման պատմությունը, գործունեությունը:

Առաջին հայացքից թվում է, թե Սասունի նախաձեռնությունը հրաշալի է. ԵԿՄ-ն քայլ է կատարում դեպի մատաղ սերունդը, մատաղ սերունդն էլ սիրով ծանոթանում է կառույցի անցյալին ու ներկային՝ անելով կարևոր հետևություններ: Ամեն ինչ հենց այսպես էլ կլիներ, եթե ԵԿՄ-ում իսկապես նորմալ մթնոլորտ տիրեր, կառույցը լիներ իսկապես անպիսին, ինչպիսին Սասունը ջանում է այն ներկայացնել, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին այն դարձրել է Սասունը՝ զրկվելով նույնիսկ մատաղ սերնդի առաջ հայրենասիրական քարոզներով հանդես գալու իրավունքից. փողը հայրենիքից շատ սիրողից ի՞նչ երկրապահ:

Երեխաներին կրթելու,դաստիարակելու միայն մեկ ձև կա. խոսքերի ու հորդորների փոխարեն հարկավոր է սեփական օրինակով ի ցույց դնել ճշմարտությունը, քանի որ երբ ամպագոռգոռ են խոսքերը, իսկ իրականությունը՝ ճղճիմ, հակառակ արդյունքն է տալիս քարոզչությունը՝ խայտառակ հետևանքների հանգեցնելով:

Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի Նիկոլի քաղցր կյանքը արցախյան հերոսամարտում մեր ձեռք բերած հաղթանակից անհամամետ ավելի կարևոր համարող Սասունը ԵԿՄ-ում: Մատաղ սերունդն իրականում բավական ընկալունակ է, աշխույժ ու շատ լավ տեսնում է, թե ինչի է վերածել ԵԿՄ-ն դրա մերօրյա ղեկավարը՝ կառույցի հերոսական անցյալի ու անփառունակ ներկայի միջև առաջացնելով այնպիսի խզվածք, որ նրա բոլոր հայրենասիրական քարոզները դառնում են անիմաստ: ԵԿՄ ղեկավարը պետք է լինի այնպիսի մի կերպար, որով ներշնչվեն ոչ միայն երեխաները, այլև՝ բանակն ու հասուն երիտասարդները՝ հայրենիքի զինվորները, մինչդեռ Սասունն այն հակահերոսն է, որին նայելիս մարդ ուղղակի թևաթափ է լինում ու հասկանում, որ չունի է՛լ շանս՝ թշնամու դեմ մարտի դաշտում:

Ոչ միայն մարտի դաշտում, այլև միանգամայն խաղաղ պայմաններում Հայաստանը ոչ մի շանս չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ սասուններն ու նիկոլներն են երկրին «տեր» դառնում: Սրանք քամուն են տվել մեր բոլոր փառավոր ձեռբերումները, արժեզրկել հեղինակություններին, Հայաստանում չի հարգվում իրական հերոսը, այլ թաքուն թե աշկյար գովաբանում են թշնամիներին:

Գուգոն՝ վկա…